Քննիչները գտել են Մակարով տեսակի ատրճանակ, տրոտիլային գլանիկներ ու «Ֆ 1» նռնակ Սոդիկ Օրտիկովի մոսկովյան բնակարանում ,որին ձերբակալել են պետերբուրգյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության գործով։ Այդ մասին հայտնել է  ՔՀ ներկայացուցիչը, փոխանցում է Meduza-ն։

Օրտիկովը դատարանում հայտնել է, որ հանցագործություն չի կատարել ու մասնակցություն չունի դրան։ Նա պարզաբանել է, որ  ենթադրյալ մահապարտ Ակբարժոն Ջալիլովի հետ նույն խոհանոցում է աշխատել։

Մինչ այդ Օրտիկովը պատմել էր, որ աշխատել է Մոսկվայի «Լեսնոյե» սրճարանում։ Այդտեղ է աշխատել նաեւ Ջալիլովը, թե ոչ, չեն ճշգրտում։

Քննիչը դատավոր Ելենա Լենսկայային խնդրել է Օրտիկովին կալանավորել մեկ ամիս 27 օրով։

Հիշեցնենք, որ պետերբուրգյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 13, վիրավորվել 50 մարդ։