Գերմանիայի ՊՆ-ն ուզում է փոխել բունդեսվերի կառուցվածքը, հայտնում է Frankfurter Allgemeine-ը։ Մասնավորապես ծրագրում է «ՆԱՏՕ-ի կազմում ներառել եւս երեք լիարժեք դիվիզիա»։ Այս ծրագրերը պաշտոնապես կներկայացվեն ՆԱՏՕ-ին պաշտպանության նախարարների հունիսյան գագաթնաժողովի ժամանակ։

Թղթակից Մարկո Զելիգերը նշում է, որ դա նշանակում է «հրաժարվել գերմանական բանակի նախկին կառուցվածքից, որը չափից շատ էր կախված բունդեսվերի արտասահմանյան գործողություններից՝ օրինակ Աֆղանստանում իրականացվող առաքելությունից»։ Ռազմական փորձագետների կարծիքով «զրահատեխնիկայի ստորաբաժանումների, սպառազինումների, անձնակազմի ու տեղակայման վայրերի քանակի ծրագրվող ավելացումը կպահանջի ավելի մեծ ներդրումներ, քան կիբերանվտանգության մեջ են արվում»։

Ըստ ՊՆ ծրագրերի՝ ամենամեծ աճը նախատեսված է հրետանային ստորաբաժանումներին, սառը պատերազմից հետո դրանց թիվը 40-ից կրճատվել է մինչեւ երեք, քանի որ դրանց անհրաժեշտությունը չկար։

«Բայց Ռուսաստանի հետ աճող առճակատումը պահանջում է փոփոխություններ ու ապագայում հրետանային ստորաբաժանումների քանակը կհասցվի 14 դիվիզիոնի», հայտնում է թղթակիցը։