Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Facebook-ի իր էջում մեկնաբանելով Սիրիայի ռամզական բազային ԱՄՆ-ի հարվածը՝ նշել է, որ ոչ ոք չի գերագնահատում նախընտրական խոստումների արժեքը, բայց քաղաքավարության սահմաններ կան։ 

«Ոչ ոք չի գերագնահատում նախընտրական խոստումների արժեքները, բայց ամեն դեպքում կան պարկեշտության սահմաններ։ Դրանց է հետեւում բացարձակ անվստահությունը, ինչը շատ տխուր է մեր մինչեւ վերջ փչացած հարաբերությունների համար։ Եւ, իհարկե, ուրախալի ահաբեկիչների համար», — գրել է նա։

Ապրիլի 7-ի լույս գիշերը ԱՄՆ-ն հրթիռակոծել է Սիրիայում Շայրաթ ավիաբազան՝ Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման պատրվակով։ Վաշինգտոնը այդ միջադեպի համար պատասխանատու է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ։

Նշենք , որ Դամասկոսը հերքում է իր մասնակցությունը քիմիական հարձակմանը։ Դամասկոսը ԱՄՆ գործողությունները գնահատել է որպես «ագրեսիայի ակտ», նշելով, որ այդ ձեւով գործելով՝ Վաշինգտոնը դառնում է ԻՊ-ի գորրծընկերը։ ՍԱՆԱ գործակալության տվյալներով հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 6 մարդ, նաեւ հայտնում են 9 խաղաղ բնակիչների՝ այդ թվում 4 երեխայի զոհվելու մասին ։