Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի հարցով պայմանավորվածության ձեռքբերման մասին։ Նրա խոսքով 2017-ին Մինսկը ռուսական գազի դիմաց վճարելու է «Գազպրոմի» հետ գործող պայմանագրով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 130 դոլար սակագնով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընդ որում Լուկաշենկոն ճշգրտել է, որ ծախսերը մասամբ փոխհատուցվելու են Բելառուսի կողմից ռուսական առանց մաքսատուրք նավթի վերաարտահանման հաշվին։
«Հավասար պայմաններ պետք է լինեն․․․ Ես Պուտինին ասել եմ, եթե դուք պատրաստ չեք նման պայմաններում աշխատել, ասեք այս մասին․․․Ո՛չ, մենք չենք ուզում, որ Բելառուսում ավելի վատ լինի, բայց կցանկանայինք, որ պայմանագիրը, որն այս տարի ավարտվում է, ավարտենք ինչպես այն կա՝ 130 դոլար է, ուրեմն որպեսի մինչև վերջ 130 դոլար լինի»,- ասել է Լուկաշենկոն։
Նա շեշտել է այդ գնի փոխհատուցման մասին պայմանավորվածություն ձեռք բերելու կարևորությունը։



























