Լոնդոնի ու Նյոր Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները աճում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta–ն։

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում աճել են 0․95 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 52․20 դոլարի։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները աճել են 0․49 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 55․14 դոլարի։