Աշխարհի քրիստոնյաների համար սուրբ քաղաքներից համարվող Հիսուսի ծննդավայր Բեթղեհեմում բացի գլխավոր սրբավայր Սուրբ Ծննդյան տաճարից ուխտավորներն այցելում են նաեւ հայտնի Կաթի քարայր, որը ներկայում կաթոլիկ որպես կաթոլիկ եկեղեցի է գործում։

Ավանդությունը պատմում է, որ երբ Հերովդես արքան հրամայում է սպանել մինչեւ 2 տարեկան բոլոր երեխաներին,  Սուրբ Մարիամն ու Հովսեփը Հիսուսի հետ հեռանում են Եգիպտոս։ Ճանապարհին փոքրիկ Հիսուսը կաթ է ուզում եւ Մարիամը մտնում է մոտակա քարայր՝ կրծքով կերակրելու Հիսուսին։  Այդ ժամանակ կաթի մի կաթիլ ընկնում է գետին եւ քարայրը սպիտակում ու սկսում է պտղաբերություն շնորհել։

Կաթի քարայրի կաթոլիկ հոգեւորականները նշում են, որ սուրբ հողեր ուխտի եկած բազմաթիվ կանայք, որոնք չեն կարողացել մայրանալ, Կաթի քարայրի փոշին տանելով, այն ջրի կամ կաթի հետ խառնելով խմել են, որից հետո Աստծո օրհնությամբ բալիկներ են ունեցել։

Կաթի քարայրում բացի Աստվածածնի, Հիսուսի ու Հովսեփի քանդակներից, գտնվում է նաեւ Հիսուսին կաթ տվող Աստվածածնի սրբապատկերը։