Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին անօրինական քարոզչության մեջ մեղադրելու հիմքեր չկան: Այս մասին ապրիլի 8-ին հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքի հարցով եզրակացությունը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քարոզչություն է քարոզչություն է իրականացրել իշխանությունից թեկնածու Աշոտ Արսենյանի օգտին՝ հանդիպումներ անցկացնելով թիվ 12 ընտրական տարածքի շենքում:

ԿԸՀ-ի եզրակացության մեջ նշվում է, որ նման այցելությունները հիմք չեն տալիս անօրինական քարոզչության մեջ մեղադրելու համար: