ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը այցելել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր նախորդին՝ Ջորջ Բուշ ավագին եւ նրան գուլպա նվիրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Շատ հաճելի էր այսօր ժամանակ անցկացնել Ջորջ Բուշ ավագի եւ նրա կնոջ հետ՝ Հյուսթոնում։ Մենք խոսեցինք երեխաների, թոռների, հին ու նոր ժամանակների մասին։ Եւ գուլպաների մասին», —Twitter-ի իր էջում գրել է Քլինթոնը։
Մակագրության ներքո նա լուսանկար է տեղադրել, որտեղ ինքը հաշմանդամի սայլակին նստած Ջորջ Բուշ ավագին երկու զույգ գուլպա է նվիրում։
Ջորջ Բուշ ավագը հայտնի է որպես ուրախ պատկերներով գուլպաների սիրահար եւ կոլեկցիոներ։




























