Չինաստանի Ցզիլին նահանգի Չանչուն քաղաքի բնակիչն առնվազն 9 ավտոմեքենա է այրել այն բանից հետո, երբ ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել իր շանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ մարտի վերջին սպիտակ գույնի մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ շանը, ինչի հետեւանքով կենդանին սատկել է։ Մարտի 30-31-ի գիշերը կինը քաղաքում սկսել է ավտոմքենաներ այրել։

Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին, որի մոտ երկու կրակայրիչներ են հայտնաբերվել։ Հետաքննությունը շարունակվում է։

Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունում՝ կինը հայտարարել է, որ ավտոմեքենաներն այրել է, քանի որ «իր շանը մահացու վրաերթի է ենթարկել սպիտակ ավտոմեքենան՝ այն շրջանում, որտեղ իրենք են ապրում»։