Ենիսեյ գետ՝ Կրասնոյարսկի երկրամասի հարավում, երկու տոննա նավթամթերք են լցրել։ Տարալցման տարածքը 10 հազար ք/մ է։ Միջոցներ են ձեռնարկվել Նավթի՝ Մինուսինսկ քաղաքում հայտնվելը կանխելու համար։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային շինարարության եւ բնակարանային կոմունալ տնտեսության նախարարությանը։
«Մինուսինսկի շրջանում Տոպոլկի գյուղի մերձակայքում քիմիական նյութերի տարալցնում է հայտնաբերվել Ենիսեյ գետի վտակում։ Նավթային հետքի տարածքը կազմել է 10 հազար քառակուսի մետր։ Հետքի՝ Մինուսինսկով անցնելու վտանգ է ծագել, «Ենիսեյի ափ» շրջանում փակվել են ջրարգելակները»,-ասել են գերատեսչությունում՝ հստակեցնելով, որ խոսքը 2 տոննա նավթամթերքի մասին է, որոնք գետն են թափվել բեռնատար ավտոմեքենայից։
Ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։




























