«Տարվա չորս եղանակներ» (Vier Jahreszeiten) շքեղ հյուրանոցը Համբուրգում մերժել է տեղակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա թիմին՝G20 գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Hamburger Abendblatt պարբերականը։

Թրամփի վարչակազմը հյուրանոցին հարցում է արել՝ երկու օր նախագահի եւ նրան ուղեկցող անձանց տեղակայման վերաբերյալ, ինչի մերժման պատճառը չի նշվում։ Հյուրանոցի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել պարբերականում հրապարակված տեղեկությունը։

Նշվում է, որ ներկայումս քննարկվում է տարբերակը, համաձայն որի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, Թրամփը իր թիմով կտեղակայվի Բեռլնինի Adlon հյուրանոցում։ Սակայն այս դեպքում նա պետք է Բեռլինից Համբուրգ մեկնի՝ G20-ի նիստին եւ երկկողմանի հանդիումներին մասնակցելու համար։