Համացանցում տեսագրություն է հայտնվել՝ ինչպես են ԱՄՆ օդանավակայաններից մեկի աշխատակիցները քարշ տալով դուրս հանում ինքնաթիռից «ավելորդ» ուղեւորին՝ United Airlines ավիաընկերության Չիկագո-Լույսվիլլ չվերթից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Միջադեպի ականատեսը Facebook-ի իր էջում գրել է, որ ինքնաթիռի սրահում վաճառված տոմսերի չափով տեղ չի եղել։ United Airlines-ը ցանկացած ուղեւորի առաջարկել է լքել ինքնաթիռը՝ փոխարենը խոստանալով փոխհատուցել գիշերը հյուրանոցում, գումարային փոխհատուցում տալ եւ հաջորդ օրվա տոմսը։

Կամավորներ չեն գտնվել, ուստի ավիաընկերության աշխատակիցները պատահական ուղեւորի են ընտրել։ Նա բժիշկ էր, ով ասել է,թե չի կարող լքել ինքնաթիռը, քանի որ պետք է հիվանդանոց հասցնի։ Այդ ժամանակ օգնության են եկել օդանավակայանի հսկիչներն ու տղամարդուն սկսել ուժով դուրս բերել ինքնաթիռից։ Նրանք կանգ չեն առել նույնիսկ այն ժամանակ, երբ նա կորցրել է գիտակցությունը։