Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել ու «պատմական ճշմարտության» աղավաղում է անվանել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի խոսքը՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների հետապնդմանը իր երկրի մասնակցություն չունենալու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօրեին «Ազգային ճակատ» կուսկացության առաջնորդ Մարին Լը Պենն ասել է, որ Ֆրանսիային պատասխանատու չի համարում «Վել դ'Իվ» իրադարձությունների համար (1942-ին երկրում կիրառված հրեաների ձերբակալությունը եւ նացիստական համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը)։ Այդ ժամանակ Ֆրանսիայի մի մասը բռնազավթված էր նացիստական Գերմանիայի կողմից, իսկ մյուս կողմում սահմանված էր Վիշի կոլաբորացիոնիստական ռեժիմը։
«Իսրայելը դատապարտում է Մարին Լը Պենի խոսքն այն մասին, որ Ֆրանսիան պատասխանատվություն չի կրում իր տարածքից հրեաների արտաքսման համար Հոլոքոստի ժամանակ։ Այդ հայտարարությունը հակասում է պատմական ճշմարտությանը», — ասվում է Իսրայելի արտաքին գերատեսչության հայտարարությունում։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հրեա հայրենակիցների զոհվելու խոստովանությունը, որոնց հետապնդմանը մասնակցել են կոլաբորացիոնիստական իշխանությունները, արձանագրված է «միմյանց փոխարինած Ֆրանսիայի նախագահների» հայտարարություններում։




























