Ավագ քահանա Գեորգի Մամալաձեն, որը մեղադրվում է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդի ռեֆերենտ-քարտուղար Շերոնա Տետրուաշվիլիի թունավորման նախապատրաստման մեջ, դադարեցրել է անցյալ շաբաթ բանտում սկսած հացադուլը, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաըկերությունը:

Հոգեւորականը հացադուլ էր հայտարարել ապրիլի 4-ին: Նա իրեն մեղավոր չի համարում եւ հանդիպում է պահանջում պատրիարքի ու սինոդի անդամների հետ:

Նա հացադուլը դադարեցրել է բժիշկների եւ բանտի ղեկավարության ջանքերի շնորհիվ, նաեւ այն տեղեկությունն ստանալուց հետո, որ պատրիարքարանը պատրաստ է Մամալաձեին այցելել, իսկ հետո քննարկում անցկացնել Սրբազան սինոդի անդամների հետ: