9 օր առաջ վրաերթի ենթարկված տղամարդը օրեր անց հիվանդանոցում մահացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 31-ին, ժամը 19.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 84-ամյա Խաչիկ Մարտիրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 9-ին, ժամը 11.30-ին, Խ. Մարտիրոսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:




























