Ստամբուլի քաղաքային թատրոնի կողմից բեմադրվելուց հետո Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» պիեսը թուրքերենով շարունակվում է ցուցադրվել նաեւ Թուրքիայի այլ թատրոններում։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Նիլուֆերի քաղաքային թատրոնում ապրիլի 13–ին լինելու է «Ատամնաբույժն արեւելյանի» սեզոնի վերջին ներկայացումը։
Այնուհետ ապրիլի 21 եւ 22–ին «Ատամնաբույժն արեւելյանը» կցուցադրվի Բուրսայի Նազըմ Հիքմեթի անվան մշակույթի կենտրոնում։
Նշենք, որ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյանը» 2011–ին թարգմանվել ու երկու թատերաշրջան ներկայացվել է Ստամբուլի քաղաքային թատրոնում։




























