Հայաստանում ներկայում տղամարդկանց շրջանում ամուսնության միջին տարիքը 29.4 տարեկան է: Ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ տարիներ առաջ տղամարդիկ ընտանիք էին կազմում միջինը 25.5 տարեկանում:

«Կանանց պարագայում ամուսնության միջին տարիքը 22 տարեկանն էր, իսկ հիմա՝ 26.2: Կանանց 72-73%-ի պարագայում ամուսնության տարիքը 20-29 տարեկանն է, տղամարդկանց 65%-ի դեպքում՝ 25-30 տարեկանը»,- նշեց Կույումջյանը: