Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է ամենամյա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալուց առաջ հրապարակում այրելու են Թուրքիայի դրոշը, որից հետո սկսվում է երթը։

Նրանք հուշահամալիր են բարձրանում այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տանում են ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույն դրոշը:

Ջահերով երթին մասնակցելու է նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ։

Երթը ընթանալու է Մաշտոցի պողոտա–Բաղրամյան պողոտա–Օրբելի եղբայրների փողոց–Կիեւյան փողոց–Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով: