Երեւանի մերսման սրահներից մեկի տնօրեն Սահակ Դավթյանը, որը մեղադրվում էր պոռնկությանը նպաստելու մեջ, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 25-ամյա երիտասարդին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նա հենց նիստերի դահլիճից կալանավորվել է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սահակ Դավթյանը 2015թ. սեպտեմբերին վարձակալել էր Սեբաստիա 22 շենքի նկուղային հարկի տարածքներից մեկն ու այնտեղ կառուցելով լոգախցիկ՝ մինչեւ 2016թ. փետրվարն այն գործարկել որպես մերսման սրահ: Այնուհետև Ս.Դավթյանը որպես մերսող աշխատանքի է ընդունել 3 կանանց, որոնք սահմանված գնացուցակի համաձայն սեռական բնույթի գործողություններ: 

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 10-ին պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով Երեւանի մերսման սրահներից մեկից բերման են ենթարկել 21-ամյա եւ 23-ամյա երկու կանանց:

Նրանցից վերցրած բացատրություններով պարզվել է, որ մերսման սրահի տնօրեն 25-ամյա Սահակ Դավթյանը նպաստել է սրահում պոռնկությամբ զբաղվելուն: