92 տարեկանում Լյուքսեմբուրգում մահացել է խորհրդային մանկական գրող Անատոլի Ալեքսինը։ Այդ մասին հայտնել է գրող ու լրագրող Դմիտրի Լիխանովը իր Facebook-յան էջում՝ վկայակոչելով Ալեքսինի դստերը։

«Այսօր, մայիսի 1-ին Լյուքսեմբուրգում մահացել է խորհրդային մանկական գրականության դասական Անատոլի Ալեքսինը։ Ինձ այդ մասին հենց նոր հայտնել է նրա դուստրը։ Անատոլի Գեորգիին 93 տարեկան պետք է դառնար»,- գրել է Լիխանովը։

Անատոլի Գեորգիի Ալեքսինը ծնվել է 1924-ի օգոստոսի 3-ին Մոսկվայում։