Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատական առաջին նախնական լսումներին ամբողջությամբ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր կետերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Ռենհափ» գործակալությանը:

Պակ Կըն Հեն, ով պաշտոնանկ է արվել, իսկ հետ ձերբակալվել իր ընկերուհու` Ցոյ Սուն Սիլի հետ կոռուպցիոն խարդավանքներին մասնակցելու մեղադրանքով, դատարան չի ներկայացել, քանի նոր դա դեռեւս պարտադիր պահանջ չէ: Նրա փոխարեն դատավորի հարցերին պատասխանել է փաստաբանը:

Փաստաբանն ընդգծել է, որ Պակ Կըն Հեն հերքում է իրեն առաջադրված բոլոր 18 մեղադրանքները` կոռուպցիա, իշխանության չարաշահում եւ այլն: 

Նախատեսվում է, որ մինչ դատական գործընթացի սկսվելը, տեղի կունենան եւս երկու-երեք նախնական լսումներ:

Պակ Կըն Հեին կասկածում են կաշառքների գործին մասնակցություն ունենալու մեջ, որտեղ գործով անցնող գլխավոր անձը նախկին նախագահի մտերիմ ընկերուհի Ցոյ Սուն Սիլն է: Մասնավորապես` Պակ Կըն Հեին կասկածում են Samsung ընկերությունից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Բացի այդ, նրան կասկածում են իշխանության չարաշահման ու փակ տեղեկությունը երրորդ անձին հայտնելու մեջ: