Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը BFMTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է, որ մտադիր չէ փոփոխություններ սահմանել իր ծրագրում, որպեսզի ստանա ընտրողների մեծ աջակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես չեմ փոխի իմ նախագիծը` համոզելու համար մարդկանց, ովքեր ինձ կողմ չեն քվերակել առաջին փուլում», — ասել Մակրոնը:
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ են դուրս եկել «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը` ձայների 23․75 տոկոսով ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21․53 տոկոսով։
Ընտրությունների երկրորդ փուլը կանցնի մայիսի 7-ին:




























