Ադրբեջանում տեղի է ունեցել ցեխի հրաբխի հերթական ժայթքումը:

ԱՊԱ-ն հայտնում է, որ մայիսի 2-ին, մոտ ժամը 8-ին Բաքվից 15 կմ հարավ-արեւելք՝ Կասպից ծովի ափին, նավթահանքերի տարածքում տեղի է ունեցել Լոկբատանի ցեխի հրաբխի ժայթքում:

Այս հրաբուխը Բաքվի եւ Ապշերոնյան թերակղզու ցեխի հրաբուխների խմբի մասը չէ, որոնք մտնում են Պետական արգելոցի մեջ: Այժմ հրաբխի ժայթքման վայրում աշխատում է օպերատիվ խումբը՝ կազմված արգելոցի աշխատակիցներից:

Հիշեցնենք, որ 1810 թվականին գրանցված Լոկբատանի ցեխի հրաբուխը համարվում է աշխարհում 5-րդ ամենաակտիվ ցեխի հրաբուխը: Սա հրաբխի արդեն 25-րդ ժայթքումն է: