Թաթարստանի ոստիկանությունը փնտրում է Զելենոդոլսկի շրջանի գերեզմանատներից մեկում մոտ 90 շիրմաքարերը պղծելու մեջ կասկածվողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շրջանի ՆԳՆ-ին:
«Վասյուկովո գյուղի գերեզմանատանը անհայտ անձինք վնասել են մոտ 90 շիրմաքարեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փաստով քրեական գործ է հարուցվել: Ոստիկաններն անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկել կասկածյալների անձը պարզելու եւ ձերբակալելու համար:




























