Ֆրանսիան կարեւորում է Հայաստանի եւ Թուրքիայի գործնական կապերի զարգացումը: Մայիսի 2-ին Երեւանում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում առաջնահերթություններից պետք է լինեն փոխշահավետ գործարար շփումները:




























