Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման ոլորտում հարցական նշաններն ավելի շուտ Ակարային են ուղղված: Մայիսի 2-ին Երեւանում լրագրողներին այս մասին ասաց  քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ հայ եւ թուրք ձեռնարկատերերի հանդիպման շրջանակում:

Նա հիշեցրեց, որ ժամանակին՝ 2009 – 2010 թվականներին, Հայաստանը համաձայնվեց առանց նախապայմանների մերձեցման գործընթաց սկսելուն: Բանակցություններից նահանջեց հատկապես Թուրքիան՝ որոշելով փոխել կանոնները եւ խոսելով ղարաբաղյան խնդրում Ադրբեջանին զիջումներ կատարելու մասին: Հայաստանը կատարել է այն ամենը, ինչի ներքո ստորագրել է, եւ գործընթացից դուրս է եկել միայն այն բանից հետո, երբ Թուրքիան այն փակուղի մտցրեց: «Այնուամենայնիվ, երկրորդ մակարդակի դիվանագիտության ծրագրերը կարեւոր են որպես թեկուզ ինչ-որ ձեւով շփվելու միջոց»,- հավելեց Կիրակոսյանը:

Հանդիպման կազմակերպիչներն են Եվրամիության ներկայացուցչությունը, թուրքական TEPAV տնտեսական հետազոտական կենտրոնը, ինչպես նաեւ Հայաստանի հասարակական լրագրության ակումբը: