Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ օրում նվազել է մեկ տոկոսային կետով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ OpinionWay ընկերության հարցման տվյալների, Մակրոնի օգտին երկրորդ փուլում պատրաստ է քվեարկել ընտրողների 60 տոկոսը։ Նախօրեին այդ ցուցանիշը կազմել էր 61 տոկոս։
Մակրոնի մրցակցի՝ Մարին Լը Պենի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 40 տոկոսը։
Հարցումն իրականացվել է ապրիլի 29-ից մայիսի 1-ը։ Դրան մասնակցել է 1764 քաղաքացի։
Մեկ այլ ընկերության՝ Ipsos / Sopra Steria -ի իրականացված հարցման տվյալներով Մակրոնին կաջակցի ֆրանսիացիների 57-63 տոկոս։ Լը Պենին էլ՝ 37-43 տոկոսը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։




























