Ֆրանսուա Ֆիյոնը՝ նախագահական ընտրություններին «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրված նախկին թեկնածուն, որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։ Այս մասին նա հայտնել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ես մտադիր եմ մի կողմ հեռանալ ու այնտեղից դիտել տեղի ունեցող իրադարձություններին»,- ասել է Ֆիյոնը։ Նա այդ կապակցությամբ հայտնել է, որ մտադիր չէ մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, որոնք անցնելու են հունիսին։
Անդրադառնալով մայիսի 7-ին ծրագրված նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, Ֆիյոնը իր ընտրազանգվածին կոչ է արել քվեարկության ժամանակ «առանջնորդվել սթափ դատողությամբ»։ «Ազգային ճակատի» ծրագիրը տնտեսական ոլորտում անխուսափելիորեն կսնանկացնի Ֆրանսիան»,- շեշտել է նա։
Ապրիլի 23-ին քվեարկության ժամանակ Ֆրանսուա Ֆիյոնը երրորդ տեղն է զբաղեցրել, զիջելով տեղը Էմանուել Մակրոնին ու Մարին Լը Պենին։




























