Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այս շաբաթվա ընթացքում նախագահ Միլոշ Զեմանին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացնելու: Պատճառն առաջին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի հետ տարաձայնություններն են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

«Որպես վարչապետ՝ ես չեմ կարող պատասխանատվություն կրել մի կառավարության համար, որում ֆինանսների նախարարին կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ: Այդ պատճառով ես որոշել եմ, որ կառավարությունը հրաժարական ներկայացնի, ես կդիմեմ հանրապետության նախագահին: Նախատեսում եմ դա անել այս շաբաթվա ընթացքում»,- ասել է Սոբոտկան: