Վարկատուների հետ Հունաստանի շրջանակային համաձայնագիրը ենթադրում է գազի շուկայի լիբերալիզացումը եւ հունական DESFA գազատրանսպորտային համակարգի օպերատորի բաժնետոմսերի 66 տոկոսի մասնավորեցումը, որը կարելի է վաճառել միայն եվրոպական ընկերություններին:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Հունաստանի էներգետիկայի նախարարությանը: Վարկատուների հետ համաձայնագիրը ենթադրում է մինչեւ 2017 թվականի սեպտեմբեր գործողությունների ծրագրի ներկայացումը` գազային շուկայի լիբերալիզացման համար: Ինչպես արդեն որոշված է`կմասնավորեցվեն DESFA-ի բաժնետոմսերի 66 տոկոսը (35 տոկոսը գտնվում է Hellenic Petroleum ընկերության ձեռքում, 31 տոկոսը` պետական գույքի գործածման հիմնադրամի` HRADF-ի), պետությունը կպահպանի մնացած 34 տոկոսը:
DESFA-ի 66 տոկոսի վաճառքի առաջին տենդերը տեղի է ունեցել դեռ 2013 թվականի հունիսին: Այն շահել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)` առաջարկելով 400 մլն եվրո: Սակայն 2016 թվականի հոկտեմբերին գործարքը չեղարկվել է: Եվրահանձնաժողովը արգելել է DESFA-ի վերահսկիչ փաթեթի վաճառքը` պահանջելով SOCAR-ի փաթեթը հասցնել 49 տոկոսի, իսկ Հունաստանի իշխանություները հրաժարվել են նվազեցնել բաժնետոսմերի փաթեթի արժեքը:




























