Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ինտենսիվ ընթանում են։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր բանակցությունների առաջին մասը շատ ինտենսիվ է ընթանում»,- հայտնել է Մերկելը։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Պուտինին այն բանի համար, որ «Ռուսաստանը կառուցողական գործընկեր է Համբուրգում «մեծ քսանյակի» գագաթնաժողովի կազմակերպման հարցում»։