Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ռուսաստանում բողոքի ակցիաները ու նրա ուշադրությունը հրավիրել այն դիտարկմանը,որ Ռւոսաստանում իրավապահ մարմինները ավելի մեղմ են գործում, քան ԵՄ մի շարք երկրներում։ Այս մասին նա հայտնել է Մերկելի հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք այդ հարցը տիկին կանցլերի հետ ու ես նշել եմ, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները շատ ավելի զուսպ ու լիբերալ են գործում, քան նրանց գործընկերները որոշ եվրոպական երկրներում»,- ասել է Պուտինը։
Նա շեշտել է, որ ռուսական իրավապահ ու դատական մարմինները գործում են օրենսդրության շրջանակում ու «այդպես են գործելու նաեւ այսուհետ, պահպանելով կարգուկանոնը, բայց միաժամանակ նաեւ Ռուսաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները՝ օրենքի շրջանակում արտահայտել իրենց տեսակետները»։



























