Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը շուրջ 30 րոպե է տեւել: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անունը հայտնել չցանկացած ամերիկյան պաշտոնյայի:
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել երեկ երեկոյան: Շեշտադրվել է հիմնականում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգման հեռանկարը, ինչպես նաեւ խոսվել հուլիսի 7-8-ին Համբուրգում նախանշված G20-ի գագաթնաժողովի շրջանակում անձնական հանդիպում կազմակերպելու օգտին:
«Հեռախոսազրույցը շուրջ 30 րոպե է տեւել, այն Պուտինն է նախաձեռնել»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ զրույցի ընթացքում որեւէ առաջընթաց չի արձանագրվել:




























