Ուկրաինան Համաշխարհային բանկից 105 մլն դոլար է ստացել՝ որպես նոր պարտք՝ արտահանմանը նպատասող փոքր ու միջին բիզնեսի աջակցության համար։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի մամուլի ծառայությանը։

«Ուկրաինան ունի յուրօրինակ եւ կրեատիվ գործնական պոտենցիալ եւ կարող է արտադրել բարձրորակ ու մրցունակ արտադրանք»,-հայտնել է Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի գծով Համաշխարհային բանկի տնօրեն Սաթու Կահկոնենը։

Նա նշել է, որ չնայած դրան՝ Ուկրաինան երկրում արտահանման հնարավորությունները սահմանափակող խոչընդոտներ ունի՝ հավելելով, որ դրանցից մեկը ֆինանսավորման անբավարարվածությունն է։

«Երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիությունը մանր ու միջին բիզնեսի ձեռնարկությունների համար երկրին կօգնի մեծացնել արտահանումը եւ կնպաստի Ուկրաինյում տնտեսական աճի աշխուժացմանը», -ընդգծել է Կահկոնենը։

Նախատեսվում է, որ նախագիծը կիրացվի Ուկրեկսիմբանկի կողմից, որը ծրագրին մասնակցող ուկրաինական բանկերին սուբվարկեր կտրամադրի։ Վերջիններն էլ իրենց հերթին կֆինանսավորեն ուկրաինական ձենռարկություններին։