Բանգլադեշի կենտրոնում ավտոբուսն ընկել է ջրատար առվի մեջ, առնվազն 7 մարդ զոհվել է, եւս 25 մարդ վնասվածքներ է ստացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Բանգլադեշի լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, Թանհայլ-Մայմանսինգհ մայրուղում: Ավտոբուսն ջրատարի մեջ է ընկել առջեւից ընթացող ավտոմեքենան շրջանցելու փորձ կատարելիս:
22 տուժածները հոսպիտալացվել են մոտակա կլինիկայում, որոնցից 9-ին հետո ուրիշ բուժհաստատություններ են տեղափոխել, քանի որ նրանց վիճակը վատացել է:
Բանգլադեշում զոհերի մեծ թվով ճանապարհային պատահարները պարբերական են, որոնց պատճառն ավելի հաճախ անզգույշ վարումն է, ճանապարհածածկույթի վատ որակը, նաեւ տրանսպորտի տեխնիկական մաշվածությունը: Ամեն տարի վթարների հետեւանքով մոտ 10 հազար մարդ է զոհվում:




























