Օգնությունը, որը Հայաստանին հատկացնում է ԱՄՆ պետդեպարտամենտը, ամենակարեւոր տարրը չէ երկու երկրների առեւտրային ու տնտեսական հարաբերություններում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքով, չնայած Հայաստանին հատկացվող օգնության կրճատման մասի Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագիրը մտահոգություն է առաջացրել ՝ երկրի բարեփոխումներին ու տնտեսական զարգացմանը ԱՄՆ աջակցության կապակցությամբ, բայցեւայնպես օգնության հնարավոր կրճատումը այնքան էլ զգալի չէ մի քանի պատճառներով «Նախ Հայաստանին հատկացվող օգնության կրճատման՝ Թրամփի քայլը ոչ անակնկալ է, ոչ էլ ռազմավարություն։ Այլ կերպ ասած Թրամփը ձգտում է կրճատել ԱՄՆ արտաքին օգնության մեծ քանակության ծրագրեր, ու դա ուղղված չէ հենց Հայաստանի դեմ։ Երկրորդ , Հայաստանին օգնության կրճատմանն ուղղված ցանկացած նման քայլ Սպիտակ տանը կբախվի ԱՄՆ Կոնգրեսի հայամետ անդամների հզոր հակազդմանը, ու նրանք կարող են ստիպել, որ նախագահը նահանջի»,- նշել է Կիրակոսյանը

Բայց կա ավելի կարեւոր գործոն, շարունակեց նա, որը ցույց է տալիս, որ օգնության նման կրճատումը պարտադիր չէ, որ լուրջ լինի Հայաստանի համար։ «Դա ամենակարեւոր օգնություն չէ, քանի որ առավել կարեւոր ծրագրերը կապակցված են ԱՄՆ-ի ու Հայաստանի առեւտրի ու ներդրումների մասին համաձայնագրերի՝ այդ թվում Առեւտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի, Առեւտրային հարաբերությունների մասին համաձայնագրի, Ներդրումների խրախուսման մասին համաձայնագրի ու Երկկողմանի ներդրումային պայմանագրի հետ։ Այդ կապերը կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՄՆ-ի համար։ Դա դրսեւորվում է, օրինակ, Հայ- ամերիկյան համատեղ տնտեսական նպատակային խմբի (USATF) նիստերի ժամանակ, որն ընդգրկում է համագործակցությունը  էներգետիկայի, առեւտրի ու ներդրումների ոլորտներում»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը։ Հայաստանն ու ԱՄՆ-ն, ըստ քաղաքագետի, նաեւ ստորագրել են ոչ ավանդական ու ավանդական էներգետիկ ռեսուրսների հարցում փոխադարձ օգնության մասին հուշագիրը։ «Հուշագիրը նպատակ ունի ուժեղացնել համագործակցությունը ամերիկացի ու հայ փորձագետներիր միջեւ՝ Հայաստանի պոտենցիալ էներգետիկ ռեսուրսների ՝ այդ թվում թերթաքարային գազի գնահատման համար։ Եվ Հայաստանը նշանակվել է շահառու երկիր «Generalized System of Preferences» (GSP) ծրագրի շրջանակում, որի համաձայն Հայաստանից ԱՄՆ արտահանվող մի շարք արտադրանքների համար մաքսատուրքեր չեն գործելու»,- նկատել է ամերիկացի փորաձգետը։ GSP ծրագիրը, հավելեց նա, խթան է ծառայելու ներդրողների համար, որպեսզի Հայաստանում արտադրեն առանձին ապրանքներ ու առանց մաքսատուրքի դրանք ԱՄՆ շուկա արտահանեն ։

«Հետեւաբար, այդ գործոնները ցույց են տալիս, որ օգնության իրական կրճատումը նվազ լուրջ է, քան կարող է թվալ, ու այդ օգնությունը ամենակարեւոր տարրը չէ Հայաստանի ու ԱՄՆ-ի տնտեսական ու առեւտրային հարաբերություններում»,- ամփոփել է քաղաքագետը։

Անցած շաբաթ սկզբին Foreign Policy ամսագրի կայքը հայտնել է զարգացող երկրներին հատկացվող օգնությունը կրճատելու՝ Թրամփի վարչակազմի մտադրության մասին։ Foreign Policy-ն վկայակոչել է Պետդեպարտամենտի բյուջեի 15 էջանոց փաստաթուղթը։ Օգնության կրճատումը ծրագրված է 2018 ֆինանսական տարվա համար ու անդրադառնում է նաեւ Հայաստանի ու այլ հետխորհրդային երկրների վրա ։ Հայաստանին հատկացվող օգնությունը ծրագրվում է կրճատել 77 տոկոսով։