Հայաստանի արտաքին պարտատոմսերն այնպիսի վստահություն են ներշնչում, որ դրանք պատրաստ են գնել նույնիսկ պակաս եկամտի դեպքում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն աշխատում է սահմանափակել արտաքին շուկայական պարտքի տեսակարար կշիռը, որը հարաբերականորեն առավել ռիսկային է համարվում։ Այժմ այն կազմում է մոտ 1 մլդ դոլար (եվրոբոնդերի 2 թողարկումից հետո)։ Դա կառավարության ամբողջ պարտքի 20 տոկոսից էլ քիչ է։ «Եւ հենց դրա հարաբերական ռիսկայինությունը մեզ հիշեցնում է այն մասին, որ պետք է հետեւել մակրոտնտեսական կայունությանը։ Մեզ հաջողվում է, եւ շուկան դա գնահատում է հօգուտ մեզ։ Այժմ այդ պարտատոմսերի եկամտաբերությունը պակաս է, քան տեղադրելիս։ Այսինքն՝ միջազգային ներդրողները պատրաստ են Հայաստանի արժեթղթեր ձեռք բերել նունիսկ նվազ եկամտի դեպքում», - նշել է Արամյանը։