Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան առաջարկում է 2018 թվականին սահմանադրական բարեփոխումներ անցկացնել։

«Սահամանդրական քննարկումների ժամանակն է եկել։ 2018 թվականին ժողովուրդը պետք է արտահայտվի իր պետության ապագա կառուցվածքի մասին», —հայտարարել է Դուդան չորեքշաբթի օրը Վարշավայում՝ նոր Սահամանդրություն ընդունելու տարեդարձի առթիվ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ հանրաքվեի շրջանակներում երկրի ժողովուրդը պետք է հայտնի իր կարծիքն այն մասին, թե «ինչպիսի ուղղություններ է նա ցանկանում ապագայում, ինչպիսին է տեսնում նախագահի, սեյմի, սենատի դերը, ինչպիսի իրավունքներ ու ազատություններ ավելի շատ պետք է շեշտադրվեն»։

Լեհաստանը սահմանադրական ճգնաժամի մեջ է՝ երկրի Սահմանադրական դատարանի շուրջ իրադրության հետ կապված։