Ապրիլի 29-ին, ժամը 12.40-ին, 1949 թ. ծնված Ոսկեհատ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 97.000 դրամ, 100 դոլար, լուսանկարներ եւ տարբեր քարտեր` պատճառելով 160.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 56-ամյա Արամայիս Թ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 13-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























