Մալայզիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական կուսակցության զենքի պահեստ են հայտնաբերել երկրի հյուսիս-արեւելքում։ Այս մասին հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով The Star-ին։

Ոստիկանությունում ենթադրում են, որ ծայրահեղականները զինապահեստը մեծացրել են մեկ տարվա ընթացքում՝ ահաբեկչություն իրականացնելուն նախապատրաստվելու նպատակով։

Նշվում է, որ զինանոցում հայտնաբերվել են հինգ կիսաավտոմատ ատրճանակ, ատրճանակ-գնդացիր եւ Colt M4 կարաբին։