Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 5, խարդախության 7, հարկերից խուսափելու 3, կաշառակերության 2, յուրացման, շորթման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: