ՀՀԿ-ի տարածքային ցուցակով խորհրդարանական ընտրություններում առաջադրված Սամվել Սանամյանը վերադարձել է նախկին պաշտոնին:

NEWS.am-ին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Սամվել Սանամյանն օրերս նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ:

Հիշեցնենք, որ Սամվել Սանամյանը պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Կոտայքի մարզն ընդգրկող ընտրական տարածքից, սակայն մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: