ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի բնակիչներին կոչ է արել նախագահական ընտրություններում քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին։ Նրա համապատասխան հայտարարությունը Էմանուեալ Մակրոնը հրապարակել է Twitter-ի իր էջում։
«Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիայում իմ բոլոր ընկերներն իմանան՝ ես կողմ եմ ձեր հաղթանակին։ Ես նաեւ ցանկանում եմ, որ դուք իմանաք՝ ես Էմանուել Մակրոնին աջակցում եմ ձեզ առաջ տանելու հարցում», - ասել է Օբաման, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
ԱՄՆ նախկին նախագահի կարծիքով՝ «այդ երկրում ընտրությունները շատ կարեւոր են Ֆրանսիայի ապագայի եւ այն արժեքների համար, որոնք մենք կիսում ենք»,-ասել է Օբաման։




























