Greenpeace-ի ակտիվիստներն ուրբաթ առավոտյան Փարիզում Էյֆելյան աշտարակից հսկայական պաստառ են կախել՝ Ֆրանսիայի ազգային կարգախոսով՝ «Ազատություն։ Հավասարություն։ Եղբայրություն»։ Դրանով նրանք բողոքում են Մարին ԼըՊենի «Ազգային ճակատ» կուսակցության դեմ՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ազատություն։ Հավասարություն։ Եղբայրություն։ Թույլ չենք տա «Ազգային ճակատ»-ին սպառնալիքի տակ դնել մեր արժեքները», — գրել են ակտիվիստները կազմակերպության ֆրանսիական ստորաբաժանման Twitter –ի էջում՝ մակագրելով դեպքի վայրի լուսանկարը։

Նշվում է, որ հսկայական դեղին կտավը կախելուն մասնակցել են Greenpeace-ի 12 ակտիվիստներ։