«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը չի կանգնած ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակից Էմանուել Մակրոնի մասին լուրերի տարածման արշավի ետեւում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք դրա հետ ոչ մի ընդհանուր բան չունենք»,- RTL-ի եթերում հայտարարել է Լը Պենը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի դատախազությունը «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնից կոնկրետ անձին ուղղված հայց է ստացել՝ համացանցում այն տեղեկությունների տարածումից հետո, թե նա իբր օֆշորային հաշիվ ունի: Այս լուրերը հայտնվել են չորեքշաբթի կայանալիք հեռուստաբանավեճից առաջ: Ըստ լրատվամիջոցների՝ պատասխանողը պետք է լինի Լը Պենը, քանի որ Մակրոնի համախոհների կարծիքով՝ հենց նա է կանգնած կեղծ տեղեկությունների տարածման ետեւում:
Լը Պենն իրեն հայցի հասցեատեր չի համարում: «Եթե դա այդպես լիներ, նա հայցն ինձ կուղղեր»,- հավելել է քաղաքական գործիչը:




























