Չեխիայի Գրադեց Կրալով (Պրահայից 100 կմ արեւելք) քաղաքի մերձակայքում ավտոբուսը բախվել է եղջերուին, հայտնում է Actualne.cz-ը:

Ճանապարհային պատահարի ժամանակ ավտոբուսում 50 արտասահմանցի զբոսաշրջիկ է եղել: Վթարի հետեւանքով ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել եւ ջրատարի մեջ ընկել, 5 ուղեւոր վնասվածքներ է ստացել: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Մայիսի 4-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի մոտ արագընթաց ճանապարհին  բախվել են 2 ավտոբուս եւ 4 մարդատար մեքենա: Վթարի հետեւանքով աննշան վնասվածքներ են ստացել մի քանի մարդիկ՝ հիմնականում երեխաներ, որոնք գտնվել են մեքենաներից մեկի մեջ: