«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանն առաջարկել է բարձրացնել Նախիջեւանի հարցը։
«Մեդիակենտրոն»-ում բանավեճի ընթացքում Պապյանը կտրուկ քննադատության է ենթարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Նրա կարծիքով՝ Հայաստանն առհասարակ չպետք է մասնակցեր ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հանդիպմանը։ «Հերթական անգամ մենք կոպիտ ձայնով ինչ-որ բան ասացինք։ Սակայն չավարտեցինք։ Նման քաղաքականությունը վարկաբեկիչ է։ Եթե չես կարող մինչեւ վերջ հասցնել, ապա ավելի լավ է ոչինչ չասել»,-հայտարարել է Պապյանը։
ԵԱՀԿ գրասենյակի փակումը նա համարել է Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գրասենյակի փակումը խոսում է այն մասին, որ աշխարհը մեզ ընկալում է որպես պակաս ինքնուրույն երկիր։
«Իսկ ինչո՞ւ մենք չենք բարձրացնում Նախիջեւանի հարցը։ Որ այն միայն գտնվում էր Ադրբեջանի հովանու ներքո, իսկ Ադրբեջանը մարզն ինքնավարության է վերածել։ Չէ՞ որ դա հայկական ինքնավարություն է։ Չէր կարող ինել հայկական ինքնավարություն Ադրբեջանի կազմում», - հիշեցրել է Պապյանը։




























