Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Բրիտանիայի հետ Եվրամիությունից դուրս գալու հարցով ազնիվ եւ կառուցողական բանակցություններ վարել, հայտնում է Reuters-ը:

«Իհարկե, մենք ցանկանում ենք ի դեմս Բրիտանիայի ապագայում լավ գործընկեր տեսնել»,- Համբուրգում ելույթ ունենալիս ասել է Մերկելը

Նրա խոսքով՝ Brexit-ի շուրջ առաջիկա բանակցությունները «չափազանց բարդ եւ լարված» կլինեն:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ կապերը ապագայում ավելի թույլ կլինեն, ուստի կարեւոր է տնտեսական քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով փոխգործակցության պահպանումը: