Հայաստանում աուդիտի մշակույթի տարածումից կշահի նաեւ պետությունը: Մայիսի 5-ին ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն այս մասին ասաց կորպորատիվ կառավարման հարցերով կլոր սեղանի ժամանակ (կազմակերպիչներն են՝ Հայկական տնօրենների ինստիտուտը եւ Կորպորատիվ կառավարման կենտրոնը):
Նա հիշեցրեց, որ Հայաստանն օրենսդրության մեջ արդեն ամրագրել է Ֆինանսական հաշվետվության կիջազգային ստանդարտներին (IFRS) ազգային հաշվապահական հաշվառման համապատասխանության մասին պահանջները:
Աուդիտ անցնող ընկերությունը կանխատեսելի է ոչ միայն բանկերի համար, այն կարող է ավելի ձեռնտու ֆինանսավորում ստանալ: «Իսկ եթե խոսենք պետության հետ փոխհարաբերությունների մասին, ապա այն հարկային ծառայությանն ավելի մեծ վստահություն է ներշնչում եւ չի հայտնվում ստուգումների ռիսկային ցուցակներում»,- նշեց Անանյանը:




























