Մայիսի 4-ին, ժամը 19.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չարենցի փողոցի թիվ 135 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 4-ին, ժամը 10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ավան թաղամասի Բաբաջանյան փողոցի թիվ 146/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 4-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Միկոյան փողոցի թիվ 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: